ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյանական օրեր

Փետրվարի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի թիվ 11 միջնակարգ դպրոցում 2018թ. փետրվարի 22-ին «Թումանյանական օրեր»-ի շրջանակում կայացավ խաղ-վիկտորինա, որին մասնակցում էին դպրոցի տարրական դասարանների սովորողները:Միջոցառման նպատակն էր՝ Թումանյանի ստեղծագործությունների միջոցով ակտիվացնել սովորողների մրցակցային ոգին: Վիկտորինան իր մեջ ներառում էր բլից-հարցեր, մեջբերումներ, թևավոր խոսքեր բանաստեղծի ստեղծագործություններից: Միջոցառման ավարտին ակտիվ մասնակիցը, հաղթող թիմը և լավագույն թատերական բեմադրության մասնակիցները  պարգևատրվեցին պատվոգրերով: