ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Բնագիտությունից» Ուրասարի հիմնական դպրոցում

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 23-ին Ուրասարի հիմնական դպրոցի V-VI դասարաններում «Բնագիտություն» առարկայից անցկացվեց բաց դաս՝ «Առողջ ապրելակերպ» թեմայով (ուս.՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ): Դասն սկսվեց թիմերի համագործակցային աշխատանքով: Ներկայացված սահիկահանդեսը դիտելուց հետո աշակերտներն աշխատեցին ԳՈՒՍ, պրիզմա, փաստերի բուրգ, ապագայի անիվ... մեթոդներով, հնարներով: Գիտելիքներ ստացան սննդի բաղադրամասերի, սնվելու կանոնների,  առողջ ապրելակերպի մասին։ Ձեռք բերեցին սննդամթերքի էկոլոգիական մաքրության մասին գիտելիքներ, սննդի բաղադրամասերի առանձնահատկությունները դիտարկելու կարողություններ։ Մանրամասն պարզաբանեցին կենդանական և բուսական ծագման սննդի անրաժեշտությունը մարդու օրգանիզմում։ Բացատրեցին հիգիենայի կաննոները, սննդամթերքի մաքրության պահպանության, սննդային թունավորումներից խուսափելու անրաժեշտությունը։ Կատարեցին հետադարձ կապ: Գնահատվեցին: