ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անաղարտ պահենք մեր մայրենին

Փետրվարի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

Մայրենիի տոնին ընդառաջ շուրջ մեկ ամիս Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի 10-րդ   դասարանի դռանը, ի ցույց բոլոր աշակերտների, փակցված էր գովազդային պաստառ՝ «Անաղարտ պահենք մեր մայրենին» կոչով։ Տասներորդցիների հետևողականության շնորհիվ ամեն օր պաստառին փակցվում էին լեզվական նորանոր աղավաղումներ՝ զուգահեռաբար  ներկայացնելով ճիշտ տարբերակը։

 «Բառագիտություն» բաժնի ամփոփման  բաց դասին /ուսուցչուհի` Լյուդմիլա Ներսիսյան/ ներկայացրին մեկամսյա աշխատանքի արդյունքը: Հարցումները և հուսադրող էին,  և մտահոգող․ աշակերտների մի մասը խանդավառությամբ հետևել և յուրացրել էր բառերի, բառաձևերի ճիշտ տարբերակը, իսկ մի մասը եղել էր անտարբեր՝ բնավ կարևորություն չտալով կոչին։

 Չեք ուզում կարդալ, լավ։  Այս անգամ որոշեցինք հանդես գալ լեզվական ախտերը վեր հանող հումորային մանրապատումներով՝ օգտվելով Դ․ Գյուրջինյանի «Հանուն մեր նյարդերի»՝ լեզվական սխալները ներկայացնող շարքից։ Այո , այս անգամ մեր անտարբերները համակ ուշադրությամբ լսեցին և իրենք էլ չնկատեցին՝ ինչպես սկսեցին ծիծաղել սեփական սխալների վրա։

 Իսկ հիմա պետք է լրջանալ և լսել ամենայն հարգանքով և համակ ուշադրություն դարձած․ չէ որ մեր հյուրը ճշմարտության դրոշակակիրն է՝ Պարույր Սևակը, լեզվի մասին իր խոհուն  մտքերով, փիլիսոփայությամբ։ Հետո ինչ, որ  տասներորդցի Ռուբենը այնքան էլ նման չէր Սևակին, բայց այնպես սիրով և հպարտությամբ էր ստանձնել Պ․ Սևակի դերը և բազմելով «Գրողի գահին»՝ մտախոհ հայացքով և լուրջ կեցվածքով մեկ առ մեկ պատասխանում էր  դասընկերների հարցերին` ներկայացնելով  մեր լեզվի  առավելությունները և մտահոգությունները լեզվի հետ կապված։ Վերջում  հորդոր «բառերից վրեժ լուծող» աշակերտներին․ ««Ոչ միայն հացիվ կեցցե մարդը, այլև բանիվ»։ Ահա այս նժարումն է մեր տեղը։ Պահպանել գիրն ու գրկանությունը, լեզուն ու երգը»։

Դե եթե երգ, ուրեմն պիտի երգենք «Մեր լեզուն», խոսք` Համո Սահյանի,  երաժշտթյունը` Սասուն Պասկևիչյանի։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)