ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենի լեզվի միջազգային օր

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21֊ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որ նշվում է ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Հատկապես հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այդ տոնի առիթով Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի VIա դասարանի բազմաշնորհ աշակերտները Մայրենիի դասը ձոնեցին իրենց մայր լեզվին՝ ոսկեղենիկ հայոց լեզվին։

Դասն իր ներածական խոսքով սկսեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռ.Գաբրիելյանը՝  նշելով, համաշխարհայնացման այս ահեղ դարում այսօր առավել քան երբևէ պետք է զգոն լինել, պետք է մտածել դարերով փայփայված ու մեզ ժառանգված հազարագանձ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին անաղարտ տարբերակով փոխանցելու մասին։

Ապա ասպարեզը տրամադրվեց դպրոցականների։ Վերջիններս, իրենց ընտրությամբ, նախապես բաժանվել էին խմբերի, կատարել հսկայածավալ աշխատանք՝ սահիկահանդեսներ,
երգ֊երաժշտություն, ասույթներ, բանաստեղծություններ, նկարներ, պաստառներ: Ողջ դասի ընթացքում կարմիր թելի պես կարևորվում էր այն գաղափարը, մենք՝ հայերս, մեր մայրենին դեպի անհունություն պիտի տանենք իբրև առաջին հավատ ու աղոթք,իբրև սրբազան հաց ու ազգային երգ։

Երեխաները հոտնկայս հեգեցին ԱՅԲ-բեն-գիմ֊ը, և երեսունչորս հոգու կրծքից բխած հուժկու ձայնը ինքնին հայոց լեզուն էր, որ փռվեց Արարատյան դաշտում և սփռվեց ողջ աշխարհով։ Օդը լեցուն էր հայերենի սրտաբուխ շառաչյունով։

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)