ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս. Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան. «Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով բաց դաս

Փետրվարի 22-ին Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի երկրորդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ ՆԶՊ և կենսաբանություն առարկաներից անցկացվեց բաց դաս «Առաջին օգնության անհրաժեշտությունն արտակարգ իրավիճակներում» թեմայով:

 Դասի նպատակն էր սովորողների մոտ ձևավորել արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ:

Նախապես ձևավորված հինգ խմբերը պատրաստել էին զեկույցներ հետևյալ թեմաներով՝ առաջին օգնություն թունավոր կենդանիների խայթոցների, այրվածքների, շնչառական օրգանների ախտահարման, արյունահոսությունների, կոտրվածքների դեպքում: Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և ժամանակի պահանջը, մասնակիցները տեսական գիտելիքներին զուգահեռ ցուցադրեցին նաև գործնական կարողություններ: Բազմաթիվ օրինակներն ու թեմային համապատասխան սահիկաշարը դասն ավելի տպավորիչ և ուսանելի դարձրեցին:

Դասի վերջում մասնակիցները պատասխանեցին ներկաների հարցերին՝ հանգելով եզրակացության, որ յուրաքանչյուր քաղաքացի, արժևորելով մարդասիրական վեհ գաղափարները, պարտավոր է տարբեր իրավիճակներում հմուտ գործողություններով փրկել մարդկային կյանքեր,  որքան «ների ուժերն ու թելադրի յուրաքանչյուրի խիղճը»:

Մեթոդմիավորման նախագահ՝  Զ. Նահապետյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)