ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ազգային արմատների ճանաչում

Փետրվարի 27, 2018
Դպրոցական անցուդարձ

Ազգային արմատների ճանաչում

«Մեր մեծերը» ծրագրի շրջանակում «Զապել Եսայան-140» խորագրով բարձր դասարանի սովորողների համար զեկուցումով հանդես եկավ Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը: Նա ներկայացրեց սփյուռքահայ մեծ գրողի, գրականագետի, հրապարակախոսի կյանքն ու գործունեությունը, ծանոթացրեց նրա գործերին` «Կեղծ հանճարներ», «Կրակե շապիկը», «Սկյուտարի վերջալույսեր», «Վերջին բաժակը», «Հոգիս աքսորյալ» և այլն:

Սովորողները մեծ հետաքրքրությամբ լսեցին, ապա իրենց հուզող հարցերն ուղղեցին ուսուցչուհուն: Նրանք սիրով ներկայացրին Զ. Եսայանին նվիրված պաստառը:

Վերջում ուսուցչուհին նշեց, որ հայենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է ազգային արմատների ճանաչմանը: