ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին

Փետրվարի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպվեց դաս-միջոցառում` նվիրված Անդրանիկ Օզանյանին:

Փետրվարի 27-ին դպրոցի պատմության ուսուցչուհի Մ.Հովասափյանը  անցկացրեց  դաս-միջոցառում, որը համակցելով «Հայ գրականություն» առարկային, դարձավ թե՛ ճանաչողական, թե՛ գեղարվեստական:

Աշակերտները,  գործածելով էլեկտրոնային գրատախտակը, ներկայացրին Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը, ասույթներ, բանաստեղծական մեջբերումներ հնչեցրին Սասունի Արծվի մասին: Ընթացքում ցուցադրեցին Օզանյանի անձնական իրերը և դրանց մասին տեղեկություններ: Ամփոփելով դասը` լրացրին  ճանաչողական աղյուսակը: