ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Հայոց պատմությունից» Ուրասարի հիմնական դպրոցի 6-րդ դասարանում

Փետրվարի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 27-ին Ուրասարի հիմնական դպրոցի 6-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից անցկացվեց բաց դաս «Արտաշեսյան դինաստիա. կրկնություն» թեմայով (ուսուցիչ՝ պատմական գիտությունների թեկնածու ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆ): Դասը սկսվեց մտագրոհով, ինչի արդյունքում սովորողները կիսվեցին իսկական ղեկավարի մասին իրենց մտքերով: Դերախաղով բեմականացրին պատմական դրվագներ: Աշակերտները տարբեր մեթոդների միջոցով կրկնեցին նախորդ թեմաները, վերհիշեցին կարևոր թվականները, գնահատեցին թագավորներին՝ նշելով իրենց սիրելի արքային: Դիտեցին տեսադաս թեմայի շուրջ: Աշխատեցին քարտեզով: Դասի ավարտին կիրառվեց գիտելիքի ստուգման համացանցային տարբերակը. սովորողներն իրենց հեռախոսների հատուկ հավելվածի միջոցով կարողացան պատասխանել առաջադրված հարցերին: