ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, կարևորելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը՝ որպես երկրի տնտեսական և գիտատեխնիկական առաջընթացի կարևորագույն բաղադրիչներից և գերակա ուղղություններից մեկը, այսօր կնքել են փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և միության նախագահ Արմեն Բալդրյանը:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարության գործընկերներին՝ համատեղ գործունեության համար: «Այս հուշագիրն ամրագրում է այն մեծ աշխատանքը, որ տարիներ շարունակ համատեղ իրականացրել ենք: Այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր նվիրված են Հայաստանում կրթական և գիտական մտքի զարգացման գործին և սերտորեն համագործակցում են կրթական բոլոր հաստատությունների հետ: Առանձնակի կարևորություն ունի համագործակցությունը տեխնոլոգիական կրթության մշակույթի արմատավորման և կրթական ձևաչափերի ներդրման ուղղություններով: Սա երևի այն եզակի ոլորտներից է, որտեղ կարողացել ենք մասնագիտությունները հստակեցնել՝ դրանք համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: Իհարկե, առաջիկայում կմշակվի համալիր ծրագիր՝ բնական գիտությունների և ինֆորմատիկայի ուղությամբ, հատկապես հանրակրթության մեջ: Հույս ունենք, որ այս համագործակցությունը, որն ուղղված է երկրում հենքային ամուր կրթական բազայի ձևավորմանը, կշարունակվի»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանում հասունացել է գիտակրթական և արտադրական կլաստերներ ձևավորելու պահանջը: «Այսօր մենք պարտավոր ենք ցանցային համալսարանների հնարավորությունն օգտագործելով՝ ձևավորել առնվազն երկու խոշոր կլաստեր՝ մեկը ինժեներատեխնիկական, մյուսը՝ բնագիտական: Այս համատեքստում հնարավոր է համագործակցությունը հարևան Վրաստանի հետ, որովհետև մեր երկու երկրներն էլ նույն կրթական գործընթացի մեջ են և ունեն նույն խնդիրները՝ սկսած մասնագիտությունների նկարագրումից մինչև գիտության արմատական բարեփոխումներ: Հատկապես գիտության մեջ կարևոր է տարածքի մեծացման ձևաչափը. հետևաբար, եթե մեր երկու երկրներն էլ հանդիսանում են «Հորիզոն 2020»-ի անդամ, ապա ունեն շատ լավ հնարավորություն՝ միասին այդ մեծ դուռը բացելու: «Հորիզոն 2020»-ի պայմաններն այնքան բարձր են, որ եթե ցանկանում ենք լավ արդյունք արձանագրել, ապա մեկ երկրի ներուժով այն հնարավոր չէ իրականացնել: Դրա համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստվել և համատեղ ծրագրեր իրականացնել՝ այս ուղղությամբ ճեղքում անելու և մեր շուրջը գործընկերներին կենտրոնացնելու համար»-,-նշել է նախարարը:
Իր հերթին Ա. Բալդրյանը նշել է, որ միությունը կարևորում է կրթական բարեփոխումների իրականացումը, հատկապես, տեխնոլոգիական կրթության զարգացման տեսակետից: «Հայաստանը, լինելով և կերտելով գիտելիքահենք տնտեսություն, չի կարող շրջանցել կրթական բարեփոխումների ծրագրերը: Մենք կողմ ենք ֆունդամենտալ, բարձրակարգ կրթությանը, և մեր բոլոր քայլերը ուղղած են լինելու դրան: Վստահ եմ, որ այդ քայլերը ժամանակի ընթացքում կբերեն շատ մեծ փոփոխությունների նաև տեխնոլոգիական կրթության ոլորտում, քանի որ գործատուների համար ամենակարևորը գիտակ, պրոֆեսիոնալ կադրերն են»,-նշել է բանախոսը:
Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը փոխադարձ համաձայնության են եկել ձեռնարկել միջոցներ՝ ուղղված ՀՀ ուսումնական հաստատություններում ՏՀՏ ոլորտի կրթության որակի բարելավմանը՝ միջազգային չափանիշներին և տեխնոլոգիական առաջընթացին համահունչ, ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ մրցունակության բարձրացմանը` որակյալ կրթության միջոցով։ Կողմերը պարտավորվել են աջակցել միմյանց համատեղ ծրագրերի իրականացման հարցում, նպաստել ՏՀՏ ոլորտում ուսումնական հաստատություն-գործատու կապի և համագործակցության ամրապնդմանը: Ըստ հուշագրի` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում և հնարավորությունների սահմաններում կաջակցի ՏՀՏ-կրթություն ամենամյա միջազգային կոնֆերանսի կազմակերպմանն ու անցկացմանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնություններին և ծրագրերին:
ՏՀՏ գործատուների միությունն իր փորձագիտական ներուժով կմասնակցի ՀՀ հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում ՏՀՏ մասնագիտություններով կրթական ծրագրերի մշակմանն ու բարելավմանը, ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցիչների և դասախոսների վերապատրաստմանը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ