ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՔՊ համաշխարհային օր

Մարտի 1, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 1-ը՝ ՔՊ համաշխարհային օրը նշվեց նաև Կապանի N13 հիմնական դպրոցում:
Թեման՝ «Պատսպարման կազմակերպումը» «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում:
Նպատակը՝ տեսական նյութով և գործնական ուսումնավարժանքներով սովորողներին ուսուցանել և վարժեցնել տարբեր իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու կարողություններ և հմտություններ:
Սյունիքի ՄՓՎ աշխատակիցների և դպրոցի աշխատակազմի համատեղ աշխատանքի շնորհիվ ուսումնավարժություններն անցան կազմակերպված, աշխատակազմն ու սովորողները դրսևորեցին լուրջ վերաբերմունք միջոցառման նկատմամբ, ցուցաբերեցին արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու իրենց ունեցած գիտելիքներն ու գործնական կարողությունները:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան