ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս «Մաթեմատիկա» առարկայից

Մարտի 2, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ռիմա Մկրտչյանը Vա դասարանում կազմակերպեց բաց դաս:
Դասի թեման 

  • Սովորական կոտորակներ
  • Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը
  • Կոտորակներն ընդհանուր հայտարարի բերելը
  • Կոտորակների գումարումը

Դասի նպատակները

  • պարզել, թե ինչ մակարդակով է յուրացվել թեման,
  • հստակ գիտակցել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտությունը, 
  • գիտենալ` ինչ է կոտորակը, տարբերել կոտորակի համարիչն ու հայտարարը, անկանոն և կանոնավոր կոտորակները, 
  • ձևակերպել կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը, համեմատման, գումարման, 
  • կարողանալ` գրել և կարդալ սովորական կոտորակը, համեմատել կոտորակները, 
  • ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս,
  • հասկանալ առարկայի պատմական զարգացման դերն ու նշանակությունը հասարակության զարգացման մեջ:

Դասի ընթացքում անհատական ուղղորդված հարցերի միջոցով կատարվեց ընկալման ստուգում հիմնական սահմանումների ու հասկացությունների վերաբերյալ: Պարզվեց աշակերտների ընկալածը, ինքնուրույն աշխատանքի արդյունքում ստուգվեց դասի ընթացքում աշակերտների ստացած գիտելիքները և դրանց կիրառման ձևը առաջադանքների լուծման ժամանակ:

Ոսուցչուհին կազմել էր ծրագիր, որի մեջ ընդգրկված էին վարժություններ, խնդիրներ: Ծրագրի առավելությունն այն էր, որ աշակերտներն էին միմյանց գնահատում ստացած հանձնարարությունը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)