ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպել է ՀՀ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման նպատակն էր՝ վերհանել ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև մատնանշել հետագա անելիքներն ու ծրագրերը: Նախարարի խոսքով՝ ներկայումս ՄԿՈՒ ոլորտում առկա է կրթության որակի խնդիր, հետևաբար աշխատանքների մեթոդոլոգիան և ոճը փոխելու անհրաժեշտություն է առաջացել: «Նախ՝ մարզային ուսումնական հաստատությունները պարտադիր պետք է սպասարկեն տվյալ մարզի կարիքները, քանի որ, ի վերջո, այս ոլորտի հիմնական առաքելությունն աշխատաշուկայի պահանջների ապահովումն է: Իհարկե, ՄԿՈՒ ոլորտը դուրս է եկել ճգնաժամից, սակայն այսօր խնդիր է՝ շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում իր մասնագիտությամբ և քանիսը՝ գնում դեպի բուհական համակարգ: Ներկայումս մեր երկրի կրթական համակարգն արմատական փոփոխությունների շեմին է՝ պետք է նորից վերականգնել ինժեներատեխնիկական, բնական գիտությունները, որոնց կարիքն այսօր ունի Հայաստանը: Բացի այդ, ուսումնարանները պետք է սերտորեն կապել բիզնեսի, ձեռնարկատիրական համակարգի հետ: Հետևաբար, պետք է լրջությամբ վերանայել տարվող քաղաքականությունը և առաջարկել կենսունակ մոդելներ: Այս հարցում մենք ունենք հսկայական աջակցություն ԵՄ-ից, գյուղատնտեսական, ինժեներատեխնիկական, արվեստի բնագավառում ևս առկա է մեծ ներդրումների հնարավորություն»,-նշել է նախարարը՝ իր խոսքում անդրադառնալով որակյալ դասախոսական կազմի, դիմորդների համար գրավչության բարձրացման և պետպատվերի ձևավորման խնդիրներին: «Պետությունը բացառում է անորակ կրթության ֆինանսավորումը, և այս ուղղությամբ ևս քաղաքականությունն ամբողջովին վերանայվելու է: Բացի այդ, քոլեջը պարտավոր է հավատարիմ մնալ իր առաքելությանը և կրթությունը կազմակերպել այն մասնագիտությունների գծով, որոնց ուսուցման համար էլ կոչված է»,-նշել է նախարարը՝ ներկաներին տեղեկացնելով, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագծով նախատեսվում է նախաբակալավրիատի ներմուծում, որը ՄԿՈՒ հաստատություններին հնարավորություն կտա իրականացնել բարձրագույն կրթության տարրեր:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, իր հերթին ներկայացնելով ոլորտում առկա մի շարք խնդիրներ, նշել է, որ դրանց լուծումը ենթադրում է համալիր մոտեցում` միասնական տեղեկատվական համակարգի, ուսհաստատությունների նյութատեխնիկական բազայի լիարժեք օգտագործման, ուսանողների հաճախելիության, հաստիքացուցակի, արտաբյուջեի և այլ հարցերի համատեքստում:
ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ներկայացնելով ոլորտում առկա ձեռքբերումներն ու խնդիրները, անդրադարձ է կատարել 2018-22 թթ. բարեփոխումների ծրագրին, որի նպատակն է առավել թիրախային դարձնել ՄԿՈՒ համակարգի քաղաքականությունը` այն համադրելի դարձնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում ուսհաստատությունների տնօրենները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի պատասխանատուներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են հեռավոր և սահմանամերձ համայնքների, գյուղատնտեսական մասնագիտությունների, դիմորդների հոսքի, անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ապահովման, առցանց ուսուցման և այլ խնդիրների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ