ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոնֆերանս`«Գլոբալ տաքացում» թեմայով Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148ավագ դպրոցում

Մարտի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148ավագ դպրոցում կազմակերպված միջոցառման պատվավոր հյուրերն էին «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը, Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ, ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Սուրենյանը, ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների դոցենտ Կամո Ալեքսանյանը, Օդերևութաբանության կայանի լաբորատորիայի պետ, ԵՊՀ դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Հրաչուհի Գալստյանը:

«Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով» սկիզբ ազդարարեցին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտները ` ներկայացնելով իրենց պատրաստած թեման և գեղարվեստական համարները:

Զեկուցումներով կոնֆերանսին ներկա էին ԵՊԲՀ «Հերացի» ավագ, Գուրգեն Մարգարյանի անվան հ.94 ավագ, Ռ.Սևակի անվան հ.151 հիմնական, Սիլվա Կապուտիկյանի անվան հ.145 հիմնական, Դ.Աղայանի անվան հ.63 հիմնական դպրոցների աշակերտները, որոնք իրենց զեկուցումները համալրեցին նաև տեսանյութերով, թեմատիկ պաստառով ( «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները`«Երազների մոլորակ» պաստառով):

Կոնֆերանսի նախաձեռնությունը ողջունեց Գագիկ Սուրենյանը`ընդգծելով իր տպավորված լինելը, իսկ ԵՊՀ-ի դասախոս Հրաչուհի Գալստյանը հաջողություն և կանաչ ճանապարհ մաղթեց աշակերտներին:

Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը շնորհակալագրեր հանձնեց մասնակից դպրոցների աշակերտներին`մաղթելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ գիտության յուրաքանչյուր ոլորտում:

Կոնֆերանսի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր հ.148 դպրոցի աշակերտների մեջբերած ասույթը. «Մեր մոլորակի ապագան մեր ձեռքերում է»:

Նախաձեռնությունը`դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Գ.Հակոբյանի, գեղարվեստական ձևավորումը `կազմակերպիչ Ա.Չիլինգարյանի:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)