ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առակս ի՞նչ կցուցանե

Մարտի 5, 2018
Դպրոցական անցուդարձ

Մարտի 5-ին Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Նաիրա Գրիգորյանը Vբ  դասարանում կազմակերպեց դաս-միջոցառում:
Թեման՝ «Առակս ի՞նչ կցուցանե» բաժնի ամփոփում
Դասի նպատակը՝
Առակի՝ իբրև ժանրի ճանաչում և իմացություն, առակների միջոցով համամարդկային արժեքների պատվաստում,զարգացում,լեզվական նյութի յուրացման ստուգում, գիտելիքները գրագետ վերարտադրելու,մտածելու,տրամաբանելու հմտությունների զարգացում, հիշողության,բառապաշարի զարգացում, ինքնուրույն աշխատելու, եզրահանգելու կարողության զարգացում,գեղագիտական դաստիարակություն:

Դասը հագեցած էր նոր մեթոդներով, հետաքրքիր բեմադրությամբ, գունագեղ ձևավորմամբ: 
Vա դասարանի աշակերտներն, ավարտելով «Առակս ի՞նչ կցուցանե» բաժինը, ներկայացրեցին իրենց սովորածն ու իմացածը: Խոսեցին, թե ինչ է առակը, ինչ գիտեն առակի մասին և ինչ առակներ են կարդացել: Բեմադրեցին փոքրիկ ներկայացումներ Եզոպոսի, Մխիթար Գոշի,Վարդան Այգեկցու առակներից: 

Աշակերտները աչքի ընկան իրենց ակտիվությամբ, իսկ ուսուցչուհու հմուտ մոտեցումը դասը հասցրեց իր նպատակին:

Իրենց գործնական նշանակության, ուսուցողական-ճանաչողական- դաստիարակչական բնույթի շնորհիվ, ինչպես Մխիթար Գոշի, այնպես էլ Վարդան Այգեկցու առակները աշակերտներին սովորեցնելով՝ վարժեցնում են դառնալու մեկնաբաններ : Մեջբերելով Այգեկցու «Վա՜յ ինձ, ով իմ որդիներ, որ աշխարհ պիտի գաք ինձանից հետո…» խոստովանանքը, խոսում է այն մասին, որ «սերունդների հետ խոսելու այս ազնիվ ցանկությունը համահունչ է նրա խրատական և միաժամանակ կենսալի առակների ուսուցողական ու դաստիարակչական պատգամներին»:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)