ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գարուն

Մարտի 6, 2018
Դպրոցական անցուդարձ

Գարունը այնքա'ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե'ս պայծառ է կրկին.
֊Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին...

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի 9ա դասարանը, դասղեկ՝ Գ. Հակոբյանը և ԴԱԿ՝ Անի Ավագյանը գարնանային ջերմ մթնոլորտ էին ստեղծել դպրոցում դեռ վաղ առավոտից։

Աշակերտները դպրոցի մուտքից ձնծաղիկներով շնորհավորեցին ուսուցիչներին, իսկ նախասրահում գարնան գալու կապակցությամբ ջութակի ելևէջների ներքո, պարի ուղեկցությամբ և ասմունքով իրենց ողջույնի խոսքը հղեցին դպրոցի տնօրեն Է. Մուրադյանին և ուսուցիչներին։

Միջոցառման ավարտին տնօրեն Է. Մուրադյանը բոլորին մաղթեց. «Թո'ղ գարունը նոր շունչ տա ձեր երազանքներին։ Թո'ղ գարունը հարատևի ձեր բարի սրտերում։ Թո'ղ գարունները գան ու չգնան»: