ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

Մարտի 6, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին  Լիոնի  փոխքաղաքապետ, Լիոնի մետրոպոլի փոխնախագահ Կարին Դոնին-Սոզին, Լիոնի համալսարանի նախագահ և  CPU փոխնախագահ Կալեդ Բուաբդալլահին, Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին և պաշտոնատար այլ անձինք: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն  Մարի Լու Փափազյանը, ՀՀ ԿԳՆ  պատասխանատուներ: 
Ողջունելով հյուրերին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Լիոնի հայազգի քաղաքապետին ու նրան ուղեկցող պատվիրակությանը, քանի որ  կրթության ոլրտում առկա  հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում Լիոնի մասնակցությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ գործնական հավաստում  ունի:

«Հայաստանում ֆրանսիական համալսարանի հիմնադրումը կրթության համակարգի  ամենահաջողված նախագծերից է՝ շնորհիվ ներդրված ֆրանսիական մոդելի և Լիոն-3 համալսարանի բարձրակարգ մասնագետների»,-նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել. «Մինչ այժմ ֆրանսիական համալսարանի առկայությունը մեր երկրում հումանիտար ուղղվածություն ունի, կարծում եմ ժամանակն է քայլ կատարել դեպի հաջորդ փուլ՝ ընդլայնելով համալսարանի գործունեությունը դեպի բնագիտական ուղղվածություն և կրթության 3-րդ աստիճան, ինչպես նաև գիտություն՝ հատկապես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուղղությամբ: Այս առումով, արդեն Ֆրանսիական համալսարանի և «Թումո» կենտրոնի հետ մի նախագիծ  ենք քննարկում, որի արդյունքում նախատեսում ենք ստեղծել հզոր նորարարական կենտրոն՝ առայժմ բնագիտական ուղղվածությամբ»: Անդրադառնալով հանրակրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի դասավանդմանը`  ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Երևանի և հանրապետության  5 մարզերի թվով 10 դպրոցներում  ներդրվել է ֆրանսերենը որպես օտար լեզու ուսումնասիրման խորացված ծրագիրը: Նրա խոսքով, այժմ նպատակ կա ընդլայնել այդ ծրագիրը և նմանատիպ դպրոցներ բացել հանրապետության բոլոր մարզերում՝ ձևավորվելով ֆրանսիական ուսուցման և  քաղաքակրթության յուրօրինակ  կենտրոններ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և կրթության ոլորտում առկա կայուն և երկարատև համագործակցության համար՝  Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը շեշտել է, որ ժամանակն է այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու: «Այսօր, ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ֆրանսիայում և ողջ աշխարհում լուրջ խնդիր է ինչպես ապահովել բարձր գիտելիքներով կրթություն, որպեսզի ուսանողները վաղը կարողանան կերտել երկրի ապագան: Հիմա ժամանակն է, որպեսզի մեր հարաբերությունները թևակոխեն նոր փուլ. ժամանակն է, որ մենք հենվելով նախորդ ծրագրի վրա,  իրականացնեք քաղաքական նոր նախագիծ ու ընդլայնենք մոտ մեկ տասնամյակ Հայաստանում գործող ֆրանսիական համալսարանի հնարավորությունները:», - ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը՝ այդ հարցում հայտնելով ֆրանսիական կողմի պատրաստակամությունը: Իր հերթին՝ Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբիին նշել է, որ ֆրանսիական համալսարանի նմանատիպ մոդել գործում է աշխարհի տարբեր երկրներում և ներկայում Ֆրանսիայի կրթության նախարարությունը վերանայում է  այդ երկրների ֆրանսիական մոդելի գործունեությունը՝ բացառությամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանի, քանի որ ֆրանսիական կողմի հավաստմամբ՝ այն ապահովում է կրթության որակ, որը կենսունակ է և միտված է ապագային:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Լիոնի մետրոպոլի՝ որպես նորարական և խելացի քաղաքի մոդելին, Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև հայ-ֆրանսիական կրթական համագործակցության մի շարք տարաբնույթ հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)