ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարյան եռատոնը Աբովյանի Ա.Վանոյանի անվ.թիվ 6 ավագ դպրոցում

Մարտի 7, 2018
Դպրոցական անցուդարձ

Կան նշանավոր դեմքեր,կան նշանավոր երևույթներ և իրադարձություններ, որոնք մարդուն ուղեկցում են ամբողջ գիտակցական կյանքում. Մարդու կյանքի լավագույն ուղեկիցն է Գիրքը, հայ մարդուն վաղ մանկությունից մինչև խոր ծերություն ուղեկցում ու խրատում են ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրվածքները՝ բացելով նրա առջև լուսավոր հեռուներ, և, իհարկե, լեզուն՝ հրաշափառ մայրենին, որի արժևորումը, նրանով մշտապես հիանալու ձգտումը յուրաքանչյուրիս պարտքն է:

Փետրվարի 19-ը և 21-ը միավորեցին այս երեք հրաշափառ տոները մեր դպրոցում:Օրվան համահունչ ձևավորվեց հուշատախտակ,շքամուտքում դրվեցին գրքեր,որոնք աշակերտները նվիրում էին բոլորին:Հնչեցին հայ ժողովրդի հավերժական ցավը և լուսավոր ապագայի ակնկալիքը խորհրդանշող թումանյանական տողեր, խոսքեր:Փետրվարի 21-ին մայրենիի փառաբանման ինքնատիպ տրամադրություն ստեղծվեց բոլոր դասարաններում. Անցկացված զրույցները փաստում էին մեր լեզվի ինքնատիպ և գեղեցկագույնը լինելու հանգամանքի մասին և վկայակոչում այն անաղարտ պահել,գեղեցիկ խոսել:Աշակերտական խորհուրդը ասույթներ էր պատրաստել, որոնք ընտրում էին դասարանները և դասաժամերին այդ խոսքերով ողջունում ուսուցիչներին:Օրը բովանդակալից կերպով եզրափակվեց ԵՊՀ –ի դասախոսՍ.Մխիթարյանի դասախոսությամբ՝ մայրենիի տոնի և գրական խնդիրների լուսաբանման կապակցությամբ /ի դեպ, մեր դպրոցում նրա վարած դասախոսությունները արդեն դարձել են ավանդական/:

Դաստիարակչական  աշխատանքների կազմակերպիչ՝ Ռ.Աֆյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)