ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինչու՞ ենք քննարկում այս նովելը

Մարտի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված, ՀՀ Սյունիքի մարզային հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսված միջոցառումների համատեքստում մարտի 7-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի գրադարանում կազմակերպվեց ֆրանկոֆոն հերթական միջոցառումը, այն է` գրքի քննարկում: Քննարկման նյութը Գի դը Մոպասանի «Զարդը» նովելն էր, իսկ գրադարանի հյուրը 9-րդ «ա» դասարանը:

Աշակերտների վերլուծությունից և, «Ինչու՞ ենք քննարկում այս նովելը», հարցի պատասխանից պարզ դարձավ, որ ստեղծագործության ընտրությունը ճիշտ էր, արդիական, ուսուցողական, պահանջված: Միջոցառումն անցկացվեց հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ա. Ծատրյանի, գրադարանավարուհի Ն. Ասատրյանի և ԴԱԿ Հ. Մեսրոպյանի ջանքերով:

Օրվա խորհուրդն իր ներկայությամբ պատվել էր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի առաջատար մասնագետ Նելլի Կարապետյանը, ով գրադարան մուտք գործեց` արդեն իսկ հիացած դպրոցում կատարված Ֆրանկոֆոն աշխատանքներով (անհատական նկարների ցուցահանդես, դասարանական պատի թերթերի ցուցահանդես «Ֆրանկոֆոնիան հայկական տարրերով» ցուցահանդես: Ներդպրոցական էքսկուրսիան ուղեկցվեց Էդիթ (Ջովաննա Գասսիոն) Պիաֆի աստվածային կատարումների ներքո:

Մարզային պատասխանատուն բարձր գնահատեց կատարված աշխատանքները, շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանին, տնօրենությանը և ուսուցչական համակազմին:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց