ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշտադիտարկումներ

Մարտի 14, 2018
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղը և Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը մշտադիտարկումների իրականացման շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցում իրականացրեց դասալսումներ, ուսումնասիրվեց ուսուցման գործընթացի կազմակերպման ժամանակակից ձևերի և մեթոդների, սովորողների առաջադիմու թյան գնահատման նոր համակարգի կիրառման վիճակը, չափորոշչահեն կրթություն իրականացնելու ուսուցիչների կարողությունները և առկա դժվարությունները: Կազմակերպվեց դպրոցի վարչական աշխատողների, ուսուցիչների, ուսուցչի օգնականների, ծնողների և աշակերտների հարցումներ հարցաթերթերով: ԿԱԻ մասնագետների կողմից իրականացված մշտադիտարկումների շրջանակներում հանդիպում-քննարկումներ եղան դպրոցի տնօրենի, փոխտնօրենների, առարկայական մասնախմբերի (մեթոդմիավորում)նախագահների, ուսուցիչների և աշակերտների հետ: Ուսումնասիրվեց Մայրենի, Մաթեմատիկա, Ռուսաց լեզու, Բնագիտություն առարկայական ծրագրերի կատարողականը, իրականացվեց թեմատիկ պլանների կազմման և օրվա դասի պլանների մանրազնին ուսումնասիրություններ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան