ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռազմահայրենասիրական դաս-ներկայացում

Մարտի 15, 2018
Դպրոցական անցուդարձ

     Մայիսյան հերոսամարտերից հետո իրականացավ հայ ժողովրդի դարավոր երազանքը` ձեռք բերեց անկախություն և հիմնադրվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: 1920թ իշխանությունը փոխվեց և կազմավորվեց Խորհրդային Հայաստանը, որն իր գոյությունը պահպանեց մինչև 1991թ.: 1991թ. սեպտեմբերի 21-ից ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

     Այո՛, մենք պետություն կերտող ժողովուրդ ենք: Ինչքան էլ ճնշում, հալածում են, ինչքան էլ բաժանում, կոտորում են, դարձյալ վեր ենք բարձրանում և պետություն կերտում:

     Հարյուրամյա պատմությանը նվիրված միջոցառումների ցանկը բացեցին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանցիները: Նրանք ներկայացրին ռազմահայրենասիրական մի դաս, որը սովորեցնում է սիրել հայրենիքը, լինել միասնական, հավատարիմ լինել ազգային արժեքներին  և հաստատուն քայլերով առաջ գնալ դեպի պայծառ ապագա:

Կապանի N 5 հիմնական դպրոց