ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցանակներ ստացան «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթողները

Մարտի 16, 2018
ՏՀՏ նորություններ

Այսօր, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթող դպրոցների ղեկավարների և կայքերը գործարկող մասնագետների հետ:  ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհավորեց հաղթողներին, նրանց հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ քննարկեցին արդյունավետ համագործակցության և կրթական ՏՀՏ-ների կիրառմանը վերաբերվող տարբեր հարցեր:

Ինչպես հայտնի է, «Դպրոցական կայքերի» մրցույթն ամփոփվել էր 2017թ. դեկտեմբերին, իսկ մրցույթի արդյունքների և հաղթող դպրոցների մասին տեղեկատվությունը ԿՏԱԿ-ի կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվել էր դեկտեմբերի 21-ին:  

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ, որոնցից 41-ը գործում են Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցի http://schoolsite.am տիրույթում:

Հայկական կրթական ցանցից (ՀԿՑ) դուրս գործող տասը կայքերից հաղթող էր ճանաչվել Երևանի Ար. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը (https://118highschool.am), իսկ  ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (Wordpress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերից մրցանակների էին արժանացել.

  • Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը (http://fantan.schoolsite.am/)՝ առաջին մրցանակ,
  • Լոռու մարզի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը (http://polytechvanhs.schoolsite.am)՝ երկրորդ մրցանակ,
  • Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը (http://artashat2.schoolsite.am)՝ երրորդ մրցանակ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն