ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցությունը շարունակվում է

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

   Մարտի 15-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոց 9-րդ Դ դասարանի աշակերտները ( դասղեկ՝ Մ.Դանիելյան ) այցելեցին ՀՀ ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան, որտեղ նրանք շրջայց կատարեցին՝ ծանոթանալով համալսարանի ֆակուլտետներին, լաբորատորիաներին, որոնք հագեցած էին ուսումնական անհրաժեշտ պարագաներով և տեխնիկայով:

   Հանդիպման վերջում աշակերտները լսեցին համալսարանի ձեռքբերումների  և հաջողությունների մասին:

   Այցելությունը խթան դարձավ աշակերտների մասնագիտական կողմնորոշումը համակարգելու համար, լայնացրեց նրանց պատկերացումները արհեստի և արվեստի շրջանակներում: