ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ես սիրում եմ իմ մայրիկին

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

15.03.2018թ. My dear, dear Mummy! I love you very much…

Կապանի N13 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լարիսա Ղազարյանի «Ես սիրում եմ իմ մայրիկին» խորագրով դաս-միջոցառումը (V ա դաս.) ձոն էր՝ նվիրված մայրերին, որը հնչեց հայ անվանի հեղինակների ստեղծագործությունների և սիրված երգերի հուզիչ ելևէջներով (հայերեն, անգլերեն): Ասմունքեցին մորը նվիրված լավագույն բանաստեղծություններից, ինչպես օրինակ Հովհաննես Շիրազի « Մայրս» սքանչելի ստեղծագործությունն է: Աշակերտներն արդեն կարողանում են թարգմանել և անգլերեն լեզվով բանավոր քննարկել, պատմել, հարցեր կազմել և ուսուցչի կողմից տրված հարցերին տալ բանավոր պատասխաններ: Թեմայի նրբությունը և աշակերտների գեղեցիկ ելույթները հուզեցին ներկաներին:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան