ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծնունդդ շնորհավո՛ր, «Կենգուրու» մրցույթ

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

15.03.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կենգուրու 2018» միջազգային մաթեմատիկական մրցույթը, որին մասնակցեց 3-9-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Այս տարի լրանում է «Կենգուրու» մրցույթի և մրցույթի շնորհիվ ՀՀ-ում և Արցախում ձևավորված յուրօրինակ ու հզոր մանկական շարժման 10 տարին: «Կենգուրուն» միակ մրցույթն է, որ երբևէ այսպիսի ոգևորություն է առաջացրել հայ դպրոցականների շարքերում:

Նպատակներ

• Բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը մաթեմատիկա առարկայի հանդեպ:

• Օգնել երեխաների ներուժի բացահայտմանը և նրանց ինքնադրսևորմանը:

• Նպաստել աշակերտների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցույթներին:

• Նոր լիցք հաղորդել անցկացվող առարկայական մրցույթներին և օլիմպիադաներին:

Կապանի N13 հիմնական դպրոցը շնորհավորում է «Կենգուրու» մրցույթի հոբելյանական տոնը և մաղթում մեծ ձեռքբերումներ, նորանոր հաղթանակներ:

 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան