ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լինգաֆոնային դասի անցկացում՝ ՀՀ 100 - ամյակին նվիրված

Մարտի 16, 2018
Դպրոցական անցուդարձ

   Մարտի 16 - ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում անցկացվեց լինգաֆոնային դաս, որը, լինելով համակցված, ավելի հետաքրքրեց աշակերտներին, և գիտելիքների ընկալումը դարձավ ավելի աշխույժ և յուրօրինակ. աշակերտները ներկայացրին Սարդարապատի հերոսամարտերի մասին պատմությունը, որը լինգաֆոններով լսեցին ու սահուն վերարտադրեցին անգլերենով և ռուսերենով:

    Դպրոցի զինղեկ Հ.Մեսրոպյանը հանդես եկավ եզրափակիչ խոսքով` ամբողջացնելով տեղեկատվությունը, իսկ XI Բ դասարանի աշակերտուհի Նարեն իր կատարած երգը նվիրեց ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100 - ամյա պատմության բոլոր գործիչներինև քաջերին:

   Դասի տեսակի ընտրությունը փոխտնօրեն Ա.Գևորգյանինն էր, իսկ կազմակերպիչներն էին պատմության ուսուցչուհի Ս.Ադամյանը, անգլերենի ուսուցչուհի Մ.Դանիելյանը և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա.Զաքարյանը: