ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Գիտության պետական կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանը, ողջունելով ներկա գիտնականներին, նշել է, որ միջազգային ասպարեզում համագործակցային կապերի խթանումը կոմիտեի առջև դրված օրակարգային հարցերից է: Նրա խոսքով՝ այս տարի անցկացվել է երեք միջազգային մրցույթ՝ «Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի», ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» և «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ: ««Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի» հետ անցկացված մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է 147 հայտ՝ ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 39 թեմա: Ընտրված թեմաներից 29-ը բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են ճարտարագիտություն և տեխնոլոգիա, 2-ը՝ հասարակական գիտություններ, 2-ը՝ հայագիտություն և հումանիտար գիտություններ բնագավառները»,-նշել է Ս. Հարությունյանը՝ ընդգծելով, որ ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 21-ը հայաստանյան կողմից ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտները. 10 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից, 1-ական թեմաներ` Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարաններից և Կրթության ազգային ինստիտուտից: Ֆինանսավորման ծավալը կազմել է 337,3 մլն ՀՀ դրամ: Անդրադառնալով ՌԴ «Գիտության և տեխնիկայի ոլորտում փոքր ձեռնարկությունների զարգացմանն աջակցության հիմնադրամի» հետ համատեղ իրականացված ծրագրին՝ Ս. Հարությունյանը նշել է, որ այն ընդգրկում է բնական գիտությունների, ճարտարագիտության և տեխնոլոգիայի բնագավառները: Ըստ նրա՝ գիտական նախագծերի հայտերը ներկայացվել են ՀՀ և ՌԴ գիտնականներից կազմված 2-4 մասնակից ունեցող խմբերի կողմից: «Ֆինանսավորման է երաշխավորվել 3 թեմա՝ ներկայացված «Բարվա» ինովացիոն կենտրոն, «Էլո Ինովացիոն Տեխնոլոգիաներ», «Բիթլիս-Մեն» կազմակերպությունների կողմից: Ֆինանսավորման ծավալը կազմել է՝ 24,75 մլն ՀՀ դրամ: Թվով երրորդ՝ բազմակողմ ծրագրերի աջակցության միջազգային մրցույթն իրականացվել է «Գիտական հետազոտությունների աջակցության եվրասիական ասոցիացիայի» հետ համատեղ: Ծրագիրն ընդգրկում է հետևյալ բնագավառները՝ Եվրասիական տարածաշրջանի մշակույթի կայացման և կենսագործունեության ոլորտում միջգիտակարգային հետազոտություններ. մարդաբանություն, գենային աշխարհագրություն, գեոէկոլոգիա, հնալեզվաբանություն և ազգագիտություն: Տեխնիկական պահանջները բավարարած հայտերը ներկայացվել են փորձաքննության, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 1 ծրագիր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից. ֆինանսավորման ծավալը՝ 13,5 մլն ՀՀ դրամ»,-նշել է Ս. Հարությունյանը՝ հավելելով, որ 2016 թվականին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Մոնղոլիայի և Վիետնամի կողմից ստորագրվել է մտադրությունների հուշագիր, որի գլխավոր նպատակն է բազմակողմ հարաբերությունների զարգացումը՝ միջգիտակարգային հետազոտությունների իրականացման ասպարեզում:
Միջոցառմանը ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ միջազգային համագործակցությունը դրական ազդեցություն ունի գիտության զարգացման հարցում: «Պետբյուջեի միջոցները, ցավոք, սահմանափակ են, և գիտության ոլորտում ծագած դժվարությունների մի մասը հնարավոր է լինում հաղթահարել հենց միջազգային համագործակցության շնորհիվ: Եթե հարստացնենք գիտական հենքը, օրինակ ժամանակակից սարքավորումներ, լաբորատորիաներ, ապա վստահաբար միջազգային մրցույթների թեմաների թիվը կմեծանա»,-նշել է նա:
Միջոցառման ավարտին դրամաշնորհների հավաստագրեր են հանձնվել կոմիտեի 2017թ. անցկացրած միջազգային մրցույթների արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական ծրագրերի ղեկավարներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ