ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթին հյուր… Լինում է, չի լինում

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

Տոնական և հաճելի անակնկալներով լեցուն էր գարնան առաջին օրը Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի սաների համար: Տոնական ու բեմական զգեստներով ահա նրանք հայտնվում են դպրոցի առաջին հարկի ճեմասրահում. նորից ու նորից շտկում և ուղղում են իրենց գլխարկը, գոտին կամ էլ` շապկի թևքերի ծալքերն այնպես, որ ամեն-ամեն ինչ լինի իր տեղում. կոկիկ ու գեղեցիկ:

Ժամանակը, րոպեները և ակնթարթները առաջ սլացան: Հիմա էլ անհամբեր են մայրիկները, տատիկներն ու պապիկները, հյուրերը: Շուտով հնչում է քնքուշ մի մեղեդի և իրար հետևից շքերթի են դուրս գալիս Սուտասանի, Անբան Հուռիի, Ճամփորդները, Կիկոսի մահը, Շունն ու կատուն, Ոսկե Ձկնիկը, Հենզելն ու Գրետելը, Թագավորն ու Չարչին հեքիաթների սիրված հերոսները:

Երգերը, ճկուն ու դիպուկ դատողությունները բարու, չարի, հեքիաթների սկզբի և ավարտի մասին առավել իմաստուն են դարձնում տոնի բովանդակությունը:

Փոքրիկները վստահ նշում են, որ հեքիաթ սիրում են բոլորը՝ թե´ մեծերը, թե´ փոքրերը, և որ հեքիաթի բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այնտեղ կան զարմանահրաշ երևույթներ, առեղծվածային ակնթարթներ, կախարդներ, թռչող գորգեր, կախարդական ծածկոցներ, բացվող ու փակվող սարեր և որ ամենակարևորն է, բարին միշտ հաղթում է չարին, իսկ չարը կործանվում է առմիշտ:

Հեքիաթում կա անզուգական մի լույս, որը միահյուսվում է իրականությանը և բոլոր բոլորի մեջ արթնացնում հույսը, ոգևորությունն ու հավատը: Առանց որոնց անհնար է քայլել առաջ և հավատալ, որ որքան էլ խավարը տիրի, որքան էլ գիշեր ու մութ լինի, բացվելու է առավոտը ու ցողաթաթախ լույսը. երկնքից ժպտալու է ջերմ արևը` հուշելով մեզ. մարդիկ արթնացեք լույս է արդեն, և ես ձեր ուղեկիցն եմ:

Տոնի վերջում յուրովի մեկնաբանվեց «Քաջ Նազար» հեքիաթը, այն անչափ ուրախ էր ծիծաղով լեցուն և արթնացրեց հաճելի տրամադրություն:

Ավելորդ չէ նկատել, որ տոնի սկզբից մինչև վերջ ոսկեհյուս մետաքսի թելի պես ձգվում էր նույն գաղափարը. մարդիկ սիրեցեք միմյանց և մի մոռացեք, որ բարին կանգուն կպահի մեր մոլորակը:

Եկեք բարությամբ լցնենք մեր տունը, մեր բակը, մեր դպրոցն ու դասարանը… Մեր մանկության մոլորակը…

 

Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար Մ.Գրիգորյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)