ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեռնարկատիրական կրթություն՝ «Ով աշխատի, նա կուտի» խորագրով

Մարտի 19, 2018
Դպրոցական անցուդարձ

17.03.2018 Ուրասարի հիմնական դպրոցում ներկայացվեց ցերեկույթ՝ «Ով աշխատի, նա կուտի» խորագրով /կազմակերպիչ՝ Նոնա Հայրապետյան/: «Տեխնոլոգիա» առարկայի մաս կազմող «Ձեռնարկատիրական կրթություն» թեմայով ներկայացվեցին բեմադրություններ, որոնց միջոցով աշակերտների մեջ գիտելիքներ սերմանվեցին ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ: Երեխաները ցուցադրեցին իրենց պատրաստած  սլայդը մի շարք ձեռներեցների մասին, պատասխանեցին հարցերի, իմացան դրամի պատմությունը: Իմացան ապրանքի և ծառայությունների տարբերությունները, ինչպես նաև՝ գովազդի կարևորությունը: Միջոցառումն  ուսանելի էր բոլորի համար: