ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արհեստ և արվեստ» ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես

Մարտի 19, 2018
Պաշտոնական

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում  տեղի է ունեցել «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Միջոցառմանը մասնակցել են արհեստների և արվեստի մասնագիտություններով կրթություն իրականացնող 17 ՄԿՈՒ  հաստատություններ:  Քոլեջների և ուսումնարանների սովորողները  ներկայացրել են նկարների, ոսկեգործության,  արծաթագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտի գեղարվեստական մշակման, կարի արտադրության տեխնոլոգիայի, դիզայնի, գորգագործության, կարպետագործության և մի շարք այլ ձեռագործ  աշխատանքների ցուցադրություն: Միաժամանակ թատերական և երաժշտական մասնագիտությունների  ուսանողները հանդես են եկել  գեղարվեստական կատարումներով: Բացման խոսքում ՀՀ ԿԳՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ «Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի  նպատակը ստեղծագործական մասնագիտությունների հանրայնացումն է. «Հայաստանում գործող 95 նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններից ավելի քան 30-ը իրականացնում են արհեստների և արվեստի մասնագիտությունների ուսուցում, դրանից 17-ը մասնակցում են «Արհեստ և արվեստ» ցուցահանդեսին: Միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական ուսումնական հաստատությունները Հայաստանի ամենանշանակալի սոցիալական ինստիտուտներից են, քանի որ նրանք իրականացնում են նաև շատ կարևոր սոցիալ-մշակութային` մասնավորապես շուկայական հարաբերություններում մոռացվող և կորսվող մասնագիտությունների պահպանման և վերարտադրության գործառույթ` Հայաստանում ձևավորելով հասարակական պահանջարկ»,- նշել է Ա. Աղբալյանը:

Ցուցահանդեսը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ:  

Կազմակերպիչները լիահույս են, որ ցուցահանդեսը կնպաստի ՄԿՈւ համակարգի գործընթացին գործատուների ներգրավմանը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի երիտասարդների զբաղվածության և աշխատաշուկայի պահանջների, կարիքների ապահովման հարցում:

Նշենք նաև, որ Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի աջակցությամբ տեղի է ունեցել նաև ՄԿՈՒ հաստատությունների ուսանողների խոհարարական մրցույթ: Հաղթող ուսանողները վարպետության դասերի կմասնակցեն Լեհաստանում:

«Մասնագիտական կրթություն և ուսուցում - համագործակցություն» ծրագրի նպատակն է Հայաստանում խթանել երիտասարդների զբաղվածությունը տնտեսության տարբեր ոլորտներում, ամրապնդել կրթություն-աշխատաշուկա կապը, նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, գերմանական դուալ կրթական համակարգի ներդրման միջոցով :

«Արհեստ և արվեստ» քոլեջների և ուսումնարանների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսին մասնակցել են ՄԿՈՒ մի շարք հաստատություններ, մասնավորապես.  Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի, տարածաշրջանային թիվ 1, Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական, Հումանիտար, Մշակույթի, Տեխնոլոգիական, Զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջները,  Զարդարվեստի արհեստագործական ուսումնարանը, Գյումրու թիվ 1, թիվ 3, թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանները, Վանաձորի տարածաշրջանային, Մ. Թավրիզյանի անվան արվեստի և Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական  քոլեջները, Վայոց ձորի և Արարատի պետական քոլեջները, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը և  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)