ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անգլերենի գիտելիքների շնորհանդես

Մարտի 20, 2018
Դպրոցական անցուդարձ

19.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցում կազմակերպված միջոցառումը դարձյալ նվիրված էր անգլերենի այբուբենի տոնին: /Ուսուցիչ Լարիսա Ղազայան/ IIIա,բ դասարաններ/ Ամփոփվեց տարվա ընթացքում կատարված աշխատանքն անգլերեն լեզվի ուսուցման ուղղությամբ:

Միմյանց հերթ չտալով՝ մեր սաները հստակ ու վարժ ներկայացնում էին թվեր, գույներ, կենդանիներ, մարմնի մասեր, այբուբենի տառերով գնացք կազմում և ուրախ երգով պտտվում դասասենյակում: Աշակերտներն ազատ հաղորդակցվում էին անգլերենով և աչքի ընկնում ոչ միայն լեզվի իմացությամբ, այլ նաև դերասանական խաղով, ինչն էլ ավելի էր գեղեցկացնում խոսքը:

Իսկ ուսուցչի առաքելությունը մեր սաներին ուսուցանել, ոգեշնչելն է` նրանց քաջալերել վստահությամբ, իրականացնել նրանց նպատակները: Օտար լեզու սովորելը նման է սիրելի աշխատանքի, որտեղ յուրաքանչյուր ամիս ձեռք բերվող և մշտապես բարելավվող գիտելիքների ու հմտությունների շնորհիվ կարողանում ենք նոր հաջողություններ գրանցել։Ուսուցչի և սովորողի համատեղ աշխատանքը և ստեղծագործական միջավայրում արարումը տալիս են իրենց առատ պտուղները:

Իսկ հիմա՝ ամենակարևորը. եթե ուսուցիչն անկեղծորեն սիրում է իր աշակերտներին, համոզված եմ՝ այդ սերը փոխադարձ է դառնում: Դա հաղթանակ է, քանի որ երեխաների սերը տարածվում է նաև իրենց սիրելի ուսուցչի դասավանդած առարկայի վրա: Իսկ ի՞նչ է պետք երեխաների սերն ու վստահությունը շահելու համար: Պետք է պարզապես նրանց սիրել, հասկանալ, ընդունել, օգնել և երկխոսության կամուրջը կդառնա ամո՜ւր-ամո՜ւր:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)