ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարձրագույն կրթության համակարգում ամենակարևորն ուսանողն է. Լևոն Մկրտչյան

Մարտի 21, 2018
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար  Լևոն Մկրտչյանը մասնակցել է Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Շնորհավորելով բուհի ներկա և նախկին ուսանողներին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ անկախության տարիներին Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին հաջողվել է պահպանել կենսունակությունը, ապրել ակտիվ  ռիթմով ու զարգանալ. «Բուհական կյանքում ամենամեծ դերակատարությունը,  վերապահված է Ձեզ, սիրելի՛ ուսանողներ: Անկախության առաջին տարիներին ձևավորված ուսանողական կառույցներն այսօր արդեն ունեն վետերաններ, որոնց մի մասն արդեն դասավանդում են բուհում: Լինելով  ուսանողական խորհրդի միջավայրից դուրս եկած մարդիկ՝ նրանք այսօր  ստանձնել են կրթության բովանդակության պատասխանտվությունը: Առաջին ուսանողական խորհուրդների ձևավորման փուլում կարևոր խնդիր էր դիտվում ուսանողական շարժման համակարգումը, նրանց դերակատարումը, մասնավորապես բուհում ուսանողների շահերի պաշտպանության առումով: Այսօր արդեն մենք ունենք կայացած ուսանողական  կառույցներ, ովքեր իրենց լուրջ դերակատարումն ու ներդրումն ունեն ոչ միայն բուհի, այլ նաև հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում և կրթական գործընթացներում»,- դիմելով միջոցառման մասնակիցներին նշել է ԿԳ նախարարը: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ առաջիկայում ընդունվելու է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը, որով օրենսդրորեն կամրագրվի, որ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում ամենակարևոր անձնավորությունը ուսանողն է. «Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել՝ ուսանողի կարիքները բավարարելու,  կրթական անհրաժեշտ միջավայր ստեղծելու, ուսանողի լավագույն «ես»-ը պաշտպանելու համար»,- նշել է ԿԳ նախարարը և հույս հայտնել, որ համալսարանի 20-ամյա ուսանողական խորհուրդը  բուհի տասնամյակներ ի վեր ձևավորված բարի ավանդույթները կպահպանի՝ դրանք փոխանցելով ուսանողների նոր սերունդներին:

Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի լավագույն ներկայացուցիչներին պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրով և շնորհակալագրերով:

Հանդիսության  ընթացքում ուսանողական խորհրդի 20-ամյակը շնորհավորել և ՀՀ Ազգային Ժողովի անունից ուսխորհրդի ներկայացուցիչներին պետական պարգևներ է հանձնել նաև ԱԺ պատգամավոր, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)