ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտությունների աշխարհում

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

«Մասնագիտական կրթություն և ուսուցում, համագործակցություն» ծրագրի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտները ճանաչողական այց կազմակերպեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ, որն ուղղված էր սովորողների մասնագիտական կրթության ընտրության խթանմանը և աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Այցելությունը ղեկավարում էր դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյանը, ԴԱԿ Ռ.Մկրտչյանը,Դասղեկ Ս.Օհանջանյանը:
Քոլեջն ունի բուռն ստեղծագործական կյանք և հարուստ կենսագրություն: Փոքր մի տուն, սակայն մեծ նվաճումներ, մեծ հաղթանակներ, այս էր ուսումնական հաստատության նշանաբանը: Քոլեջում աշխատում են վաստակաշատ և երիտասարդ դասախոսներ, ինչպես նաև վարչական հմուտ աշխատակազմ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ուսանողներին հաղորդելու համապատասխան գիտելիքներ, կյանքի նոր մարտահրավերներին ընդառաջ գնալու և աշխատաշուկայում մրցունակ լինելու:
Հենց նրանք էլ ներկայացրին քոլեջի պատմությունը, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները,ծանոթացրին արհեստանոցներին և լաբորատորիաներին, ուսուցանվող մասնագիտություններին: Խոսվեց իրականացվող կրթական ծրագրերի և դիմորդների ընդունելության կանոնների , պրակտիկաների, շարունակական կրթության, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու հնարավորությունների մասին: 
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում հյուրընկալվել դպրոց և հանդիպել մասնագիտական կողմնորոշում անցած աշակերտներին ու նրանց ծնողներին: Այցը հիշարժան էր նաև քոլեջի և դպրոցի միջև տարիներ առաջ կնքված համագործակցության պայմանագրի թարմացումով:
Միջոցառման կայացմանը նպաստեց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն՝ Անժելա Մաքյանը: Էքսկուրսիայից հետո հանդիպեցինք տնօրենին, որի հետ ի թիվս ընթացիկ հարցերի՝ քննարկեցինք մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ և ապագայում նախատեսվող միջոցառումներ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)