ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Զապել Եսայան. ուղերձներ, որ մնում են արդիական

Մարտի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

21.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի գրադարանում անցկացվեց դաս-հանդես «Մեր մեծերը» շարքից: Դասը նվիրված էր Զապել Եսայանի կյանքին ու գործունեությանը, նրա քաղաքական և հոգևոր առաքելությանը: Դասն անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Նաիրա Գրիգորյանը:/Գրադարանավար Լ.Պետրոսյան/
Գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:
Հայրենանվեր անհատների ճանաչողությունը կնպաստի հայապահպանության հիմնախնդրի լուծման, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչման ու ազգային ինքնության ամրապնդման:
Սովորողները մեծ ոգևորությամբ տվեցին կենսագրական տվյալներ Զապել Եսայանի կյանքից ու գործունեությունից, իսկ ներկայացրած հերոսները կրում էին ժամանակի շունչն ու ոգին,չափազանց կենսունակ և ընդվզող: Եսայանական պատկերներում սերը, թախիծը, խոհը, բնությունն ու մարդը ներկայացվեց խիստ ներդաշնակված, շարժման ու զարգացման մեջ, կամքով ուժեղ և հաղթանակի հասնելու հավատով:
Միջոցառման ավարտին տնօրեն Զավեն Ստեփանյանն իր խոսքում կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ հատկանշելով այն փաստը, որ մատաղ սերունդն այսկերպ հնարավորություն է ունենում ծանոթանալու ինչպես հայ անվանի դեմքերին, այնպես էլ ՝ կրթվելու իբրև բանիմաց հայորդիներ:
2018 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր, նավթարդյունաբերող Միքայել Արամյանցի, գրող-երգիծաբան և լրագրողՀակոբ Պարոնյանի, գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի, դերասան, ՎահրամՓափազյանի, ինչպես նաև Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրների և հերոսների անունները:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)