ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաստիարակության դրական մոտեցումներ

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ հերթական սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: (Դասընթացավար Անի Ավետիսյան)
Թեման Զայրույթը երկրորդական զգացմունք
Զայրույթի ուրվագիծ.զայրույթի դրսևորումները
Նպատակը
ա/Բացահայտել իրավիճակն ակտիվացնող հանգամանքը
բ/ Ձևավորել սեփական մտքերն ու կարծիքները
գ/ Բացահայտել զայրույթի հիմքում ընկած իրական զգացմունքները
դ/ Փորձել պատկերացնել,թե ինչ կարող էին մտածել այլ մարդիկ նման իրավիճակում՝ զայրույթի զգացումից խուսափելու համար:
Ճանաչողական-վարքագծային մոդելի և զայրույթի կառավարման հարցում դրա դերի ներկայացումից հետո դասընթացավարը մասնակիցներին առաջարկեց գործնականում պարզել, թե ինչպես կարող են կիրառել այդ մոդելը զայրացած վիճակում երեխայի այս կամ այն արարքին արձագանքելիս: Այս նպատակով մասնակիցներին նախ ներկայացրեց «Զայրույթի գիտակցումը» նյութը, վերջինս պարունակող հղումներ բաժանեց և օգնեց մասնակիցներին նախ սեփական, իսկ հետո նաև ձեռքբերված օրինակների քննարկմամբ յուրացնե;լ մոդելը: Կատարեցին «Մեծահասակի արձագանքները զայրացած վիճակում» առաջադրանքը:
Սիրելի ծնողնե՛ր, դրականորեն վերաբերվեք ձեր զայրույթին: Բացատրեք՝ ինչու եք բարկացել: Հիշեք, որ կրտսեր տարիքի երեխաները հաճախ կարծում են, որ իրենք են ձեր բարկության պատճառը: «Ես բարկացել եմ, որովհետև ………..» արտահայտությունը կօգնի ձեր երեխաներին հասկանալ, թե որն է ձեր զայրույթի իրական պատճառը: Եթե մեծահասակները գործնականում կիրառեն իրենց զայրույթը վերահսկելու հմտությունները, ապա նրանք կկարողանան զայրույթի վերահսկման լավ օրինակ ծառայել իրենց երեխաների համար:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)