ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինքնակառավարումը նոր դպրոցի փիլիսոփայություն է

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

     Մարտի 21-ը,  ռասսայական խտրականության դեմ պայքարի համերաշխության օրն է: 

     Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական խորհուրդը,  ոչ ասելով ցանկացած խտրականության, իրականացրեց ինքնակառավարում: Դպրոցի հաստիքային աշխատողներին փոխարինեցին բարձր դասարանների աշակերտները, որոնք օրեր առաջ համագործակցելով նրանց հետ, ճանաչեցին պաշտոնային պարտականությունները և տնօրենի հրամանով` անցան  գործի:

      Բոլոր պաշտոնակատար աշակերտները դպրոց մտան ավելի վաղ, քան մնացած օրերին: Նրանց կեցվածքը կոկիկ էր, ուսուցչի կերպարին համապատասխան:

    Օրն ընթացավ աշխատանքային եռուզեռով:  Ուսումնաօժանդակ օղակում մուրճի ձայնն էր  և դպրոցամերձ տարածքի աշխատանքները: Ուսումնադաստիարակչական մասում օրվա  պլաններով զինված ուսուցիչներն էին և նրանց հաջողված պարապմունքները:

   Դասերն ավարտվելուց հետո, ավագ և կրտսեր գործընկերները գարնանային տրամադրությամբ ու  գարնան բույրով աrույգացած, անմահացան դպրոցի գարնանաշունչ բակում, որից հետո գումարեցին ամփոփիչ խորհրդակցություն:

- Դպրոցը դաստիարակում է  երեխաներ, որոնք կկարողանան իրենց վրա վերցնել երկրի, ժողովրդի, ապագայի պատասխանատվությունը: Այդուհանդերձ, ինքնակառավարումը ինքնակազմակերպման, ինքնագնահատման, նաև մասնագիտական կողմնորոշման հնարավորություն է : Օրվա նպատակն էր, որ աշակերտները գիտակցեն ուսուցչի գործի ծավալը, կարևորությունը, դժվարությունը,- ասաց փոխտնօրեն Ալինա Մկրտչյանը և ավելացրեց,- դա մեզ հաջողվեց:

- Ինքակառավարումը` ինքն իրեն կառավարելը դաստիարակության գործընթաց է, որը նպաստում է  նոր դպրոցի կրթության փիլիսոփայության ըմբռնմանը: Ես խրախուսում եմ աշակերտական նախաձեռնությունը և հակված` աջակցելու ամեն նորի ու նորարարությանը, որը ինքնուրույն մտածողության գրավվականն է,- աշակերտակենտրոն օրն այսպես ամփոփեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)