ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորօրյա սպարապետը

Մարտի 23, 2018
Դպրոցական անցուդարձ

      «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ: Նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի հետևում` մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
     Միջազգային  գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաքուցրիվ լինում…»
     Այսպես ազդարարվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 59-րդ ամյակին նվիրված միջոցառումը Կապանի N5 հիմնական դպրոցի նիստերի դահլիճում, որին մասնակցում էին N զորամասի զինվորներ և հրամանատարներ:
     Երեխաները սիրով և խանդավառված ներկայացրին Վազգենի կյանքը, մարտական ուղին , հաղթանակներն ու փառքը:
     Միջոցառումը համեմված էր հայրենասիրական երգերով, սյունյաց աղջիկների հեզաճկուն, ազգային խրոխտ պարերով:
     Զորամասի սերժանտական խորհրդի նախագահ Ա. Նազարյանը իր խոսքում բարձր գնահատեց N5 հիմնական դպրոցի  հետ համագործակցությունը  և N զորամասի անունից փառավոր ուղի անցած հայ ազգի արժանավոր զավակին մեծարելու համար շնորհակալություն հայտնեց դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին:

Կապանի N 5 հիմնական դպրոց