ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջնորդի դպրոցը հանրակրթական դպրոցում

Մարտի 26, 2018
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳ  նախարարի 2011թ ի մայիսի 17- ի N 571 հրամանով հաստատվել է «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությունը, որի համաձայն կարգավորվել է աշակերտական ինքնավար մարմնի գործունեությունն ու լիազորությունները:

Կապանի N5 հիմնական դպրոցում այն գործում է 2003 թվականից, երբ դպրոցը, որպես փորձարարական՝ ներգրավվել էր «Համագործակցություն հանուն ապագայի. Ժողովրդավար դպրոց» ծրագրում։ Դեռևս հիմնադրման առաջին տարում դպրոցի ԱԽ -ի գործունեությունը վերը նշված համագործակցության կողմից ճանաչվել է լավագույն փորձ և նախընտրական ֆորում գործառույթները տեղադրվել է«Deam School»կայք էջում, ինչպես նաև ԿԳ նախարարության կողմից երաշխավորված`«Հանրակրթական հաստատության աշակերտական խորհրդի գործունեությունը» ձեռնարկում: Շուրջ 16 տարի է, ինչ դպրոցի ԱԽ -ն գործում է նույն խանդավառությամբ...

Կապան խոշորացված համայնքի 2017թ.-ի ավագանու թեկնածուներից  երեքը տարբեր ուստարիների մեր ԱԽ նախագահներն էին... Հակված ենք հաստատելու այն միտքը, որ գործունեության հիմքը լինելով կամավորությունը և սովորողների իրավահավասարությունը, գործառույթը նաև առաջնորդի դպրոց է: Համաձայն Կրթության մասին օրենքի հոդված 4 -ի, կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակը... քաղաքացիական գիտակցության դաստիարակությունն է... Հոդված 10 -ի 5-րդ կետի համաձայն, կրթության գործունեությունն արդյունավետ կազմակերպելու համար, ձևավորվում են աշակերտական խորհուրդներ:

      Դպրոցի 2017-2018 ուստարվա ԱԽ նախագահ Նորիկ Սահակյանը վերը նշված օրենքի պահանջը բարձր մակարդակով իրականացնում է և, ի դեմս մանկավարժական խորհրդի ներկաների, նրա հաշվետվությունն արժանացավ տնօրենի բարձր գնահատման:

                                                                                                      Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)