ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաները կարևորում են որոշում կայացնողների հետ համագործակցությունը

Մարտի 26, 2018
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվան համայնքների  20  երեխաներ միավորված լինելով շահերի պաշտպանության խմբում, ընթացիկ տարում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու քաղաքացիական զարգացման այլ  վերապատրաստման դասընթացներին, հզորացրել են իրենց կարողությունները հասարակական նախաձեռնություններ իրականացելու գործընթացում: Գործնական հանդիպումների ընթացքում երեխաները բացահայտեցին նաև իրենց համայնքներում հիմնախնդիրներ, որոնք շոշափում են իրենց շահերը: Բաղանիս համայնքը ներկայացնող խումբը առաջնային համարեց իրենց դպրոցում ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելի հավելի հագեցած անցկացնելու համար սպորտային գույքով ապահովելու խնդիրը իսկ Ոսկեվանը ներկայացնող խումբը առաջ էր քաշել երիտասարդների ու երիտասարդների ժամանցի կազմակերպման խնդիրը, այն է ստեղծել կավագործության/փայտագործության խմբակ:  Այս հիմնախնդիրների վերաբերյալ հանրային կարծիքը ուսումնասիրելու նպատակով, խմբերը իրենց համայնքներում իրականացրել են հարցումներ: Հարցումների ընդհանուր վերլուծությունը , գործողությունների քայլերը և խմբի գործունեությունը  որոշում կայացնողներին ներկակայացնելու և փոխգործակցության միջոցով հիմնախնդիրների լուծման  ուղիներ գտնելու նպատակով, խումբը հանդիպեց Բաղանիսի դպրոցի  տնօրինության, Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամների, Ոսկեվան  համայնքի վարչական ղեկավարի հետ:  Ներկայացվեցին  կատարված աշխատանքները, հիմնախնդիրների լուծման իրենց առաջարկները, որոնք քննարկվեցին որոշում կայացնողների հետ: Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր  Ղազինյանը կարևորելով այսչափ կարևոր առաջարկությունները  և երեխաների հետ համագործակցությունը, նշեց. «Ոգևորիչ է, երբ երեխաները առաջնային խնդիրները վեր հանելու ունակություն ունեն և կարողանում են նույնիսկ լուծման ուղիներ առաջարկել: Որպես ներկայացուցիչ, կարևորում եմ երեխաների հետ համագործակցությունը; Կաշխատենք, որ ներկայացված առաջարկությունները կյանքի կոչվեն»: Իսկ ավագանու անդամ Էմմա Հակոբյանի համոզմամբ , երեխաներին անհրաժեշտ է համակողմանի աջակցություն նրանց նախաձեռնությունների իրագործման համար: Ծրագրի մասնակից 15- ամյա Ժաննայի կարծիքով տեղական իշխանությունների հետ հանդիպումներն ունեն կարևորություն, քանի որ նրանց ներկայացվող առաջարկությունները կարող են լուծում ստանալ համագործակցության արդյունքում:

Իսկ  Բաղանիսի դպրոցի տնօրեն Ալվարդ Աղաջանյանը կարևորում է այն փաստը, որ  ծրագիրը երեխաների համախմբմանն է ծառայում, իսկ կատարվող նախաձեռնությունները խթանում են  աշակերտների ակտիվությանը, որոշումների կայացման գործընթացում նրանց ներգրավվմանը:

Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս  կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ  մշակել  համայնքային նախագծեր եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողների ու հանրությունը: Ծրագիրն իրականացվում է 6 մարզերում՝ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական  կազմակերպության կողմից:

ՎՎՀ Իջևանի գրասենյակ