ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ընթերցման օլիմպիադա 2018

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

2012-2013 ուսումնական տարուց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ1 հիմնական դպրոցում  տեղի է ունենում «Ընթերցման օլիմպիադա» 6-րդ դասարանցիների համար: Այս ուստարիների ընթացքում պարբերաբար ունեցել ենք հաջողություններ, մինչև իսկ աշակերտներն իրենց հաջողություններով հասել են մինչ հանրապետական փուլ, արժանացել պատվոգրերի և խրախուսանքի:

Այս տարի՝ մարտի 20-ին, ևս տեղի ունեցավ «Ընթերցման օլիմպիադա»: Աշակերտները շատ լարված էին և ուրախ: Օլիմպիադան տեղի ունեցավ 2 փուլով: Առաջին փուլին մասնակցում էին 11 աշակերտ, իսկ արդեն երկրորդ փուլ անցավ 6 աշակերտ: Արդյունքում     1-ին տեղը գրավեց Սոֆի Բաբայանը, իսկ 2-րդ տեղը՝ Մերի Ավագյանը:

       Հաջողություններ ցանկանանք նրանց:

                                                                                        Ա.Քոլայան