ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոց. համադպրոցական այց Սարդարապատ

Մարտի 28, 2018
Դպրոցական անցուդարձ

Անցյալի արժևորումը, պատմության հերոսական էջերով հպարտանալու կամքը գեղեցկացնում է յուրաքանչյուրիս: Մեր պատմությունը տվել է մեզ ձախողումներից դաս քաղելու և հաջողություններից թև առնելու բարի ձգտում: Այդ հերոսական էջերի փառաբանման ձգտմամբ էլ կազմակերպվեց համադպրոցական այց Սարդարապատի հուշահամալիր՝ պատմության ուսուցչուհի Լ.Ղազարյանի  և դպրոցի կազմակերպչի՝ Ռ.Աֆյանի նախաձեռնությամբ, օժանդակող աշխատանքներով հանդես եկավ ծնողական խորհուրդը, իսկ ձևավորման աշխատանքներով /երաժշտականմաս, դրոշներ/՝ աշակերտական խորհուրդը: Համադպրոցական այցը  ընդգրկված էր  «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա տարելիցին» նվիրված միջոցառումների շարքում և իրականացավ դպրոցի տնօրինության անմիջական  հովանու ներքո: Մեր երթը ուղեկցվում էր երգով, պարով, որոնցով խորհրդանշվում էր մայիսյան հերոսամարտերով հպարտանալու կամքը, ինչպես նաև այն սրբազան ձգտումը, որ հայ զարմը միշտ պատրաստ է հերոսամարտերի: Սաների ձեռքին կային «20-րդ դարի Ավարայր», «Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից» խորագրերով պաստառներ: Կազմակերպվեց այցելություն նաև Սարդարապատի հուշահամալիրի թանգարան,որտեղ հետաքրքիր և իմաստալից տեղեկություններ տրվեցին հայ ժողովրդի պատմական ճակատագրի այդ վճռորոշ պահի մասին, դիտեցինք նաև տեսաֆիլմ: Բովանդակալից օրը, իր ինքնատիպ գոյությամբ, մտավ մեր կենսագրական՝ հիշեցնելով,որ հայ սերունդները շատ անելիքներ ունեն:

 

 Դպրոցի տնօրինություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)