ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

Մարտի 30, 2018
Դպրոցական անցուդարձ

Բարի, քաղցր հուշի պես մի բան է գրքի հետ ամեն մի հանդիպումը: 
28.03.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի ճանաչողական այցերը Կապանի էլեկտրոնային գրադարան և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: 
Մեր Կապանի գրադարանը մի տաքուկ անկյուն է, ինչպես թատրոնը թատրոն է հանդիսատեսով, այնպես էլ գրադարանն՝ իր ընթերցողով: Մեր այցելություններով ձգտում ենք հետաքրքիր դարձնել ընթերցասեր դպրոցականների կյանքը, մատաղ սերնդի ուշադրությունը հրավիրել գրի ու գրականության, դասական (տպագիր) և էլեկտրոնային գրքի, գրադարան այցելելու մշակույթի վրա: