ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայկական կրթական միջավայր» պորտալի աշխատանքը մարտ ամսին

Ապրիլի 4, 2018
Լուրեր կազմակերպություններից

«Հայկական կրթական միջավայր» պորտալն ու  հիմնական ենթակայքերը («Հայկական կրթական ֆորումը»«Պաշարների շտեմարան»«Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ» կայքերը, «Հեռավար ուսուցում» համակարգը) 2018 թ. մարտ ամսին ունեցել են ավելի քան 985,420 էջի դիտում և շուրջ 53,000 այցելու: Յուրաքանչյուր այցելության միջին տևողությունը եղել է 6,05 րոպե:

Բացի Հայաստանից կայքն ունեցել է այցելուներ նաև Վրաստանից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և հայկական սփյուռք ունեցող այլ երկրներից:

Հայկական կրթական միջավայր - ֆորումի քնարկումներում մարտ ամսին ուսուցիչների ու մյուս օգտվողների կողմից կատարվել է 6,688 գրառում, ստեղծվել է 103 նոր թեմա: Այս ընթացքում ֆորումում գրանցվել է 79 նոր մասնակից:

«Պաշարների շտեմարան» կայքում մարտ ամսին տեղադրվել է 232 նոր կրթական պաշար:

 «Հեռավար ուսուցում» համակարգում մասնագետների կողմից կազմակերպվել է 5 դասընթաց՝ 136 գործընկեր-ուսուցիչների համար: Բացի այդ, ԿՏԱԿ-ը մարտ-ապրիլ ամիսներին, տարբեր առարկաների 44 ուսուցիչների համար անցկացնում է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը: