ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էքսկուրսիա դեպի ոստիկանության բաժին

Հոկտեմբերի 12, 2016
Դպրոցական անցուդարձ

Գեղեցիկ ու ինքնատիպ էքսկուրսիա էր կազմակերպվել դեպի ՀՀ Կոտայքի մարզի ոստիկանության բաժին: Էքսկուրսիան անցկացրեցին ոստիկանության անչափահասների բաժնի պետ Գարեգին Հարությունյանը, անչափահասների գործով տեսուչներ Խաչատրյանը և Չափաչյանը:

Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների սովորողները շրջեցին բոլոր բաժիններով, ծանոթացան ոստիկանության աշխատանքներին: Բոլոր բաժիններում բոլոր աշխատակիցները երեխաներին դիմավորեցին ջերմ, սիրառատ մթնոլորտում: Գարեգին Հարությունյանը արեց ամեն ինչ,որ սովորողները բավականություն ստանան էքսկուրսիայից,մի բան սովորած տուն գնան:

Ջերմ,ընկերական մթնոլորտը շարունակվեց մինչև վերջ: Երեխաները հետաքրքիր հարցադրումներ արեցին: Նախօրօք նախատեսված 30 րոպե էքսկուրսիան շարունակվեց մինչև 90րոպե:Աշակերտները չէին ուզում ավարտվեր այդչափ հետաքրքիր և ինքնատիպ հանդիպումը: Ոստիկանի կերպարն ավելի արժևորվեց, վստահությունը մեծացավ: Սովորողները շնորհակալական խոսք ուղղեցին դպրոցի տնօրինությանը,մասնավորապես տնօրենին՝ միջոցառման կազմակերպման համար:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)