ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հաղթանակի բերկրանքը

Ապրիլի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

2018թ.... Մարտի 25... Օրը փառահեղ հաղթանակով ամփոփեց Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի խելացիների մի խումբ՝ մասնակցելով «Հայ ասպետ» հեռուստատեսային մրցախաղին ( խումբը հավաքեց 21 միավոր ): Խաղին մասնակցող խումբը իր ուսուցիչների հետ արժանացավ արդար գնահատականի՝ հաղթանակի բերկրանք պարգևելով ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին: Շնորհակալություն ենք հայտնում դպրոցի ուսուցիչներ Կ.Մովսեսյանին (պատմ.ուս.), Մ.Հովասափյանին (պատմ.ուս.), Ա.Սարգսյանին (աշխարհ.ուս.), Ս.Կարապետյանին ( հ.լ. և գրակ. ուս.) իրենց հետևողական և ամենօրյա աշխատանքի համար: Շնորհակալություն մասնակից բոլոր աշակերտներին փայլուն խաղի և դպրոցի պատմության մեջ այս օրը հիշարժան դարձնելու համար (խմբի ավագն էր Հմայակ Ոսկանյանը, անդամներն էին Յուրա Զաքարյանը, Վարսիկ Դավթյանը, Անի Պետրոսյանը, Մարիա Հովհաննիսյանը, օգնականներն էին Մարիամը,Անգելինան, Ռիման,Վահեն, Նարեն և Մերին: Հմայակ Ոսկանյանի և Վարսիկ Դավթյանի անունները հնչեցին «լավագույն խաղացող» անվանացանկում): Այս հաղթանակն ունենալու և նրան հասնելու համար շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը պարապելու, գիտելիքներով զինվելու բոլոր հնարավոր պայմանները ստեղծելու, բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: Հպարտ ենք, սպասում ենք նորանոր հաղթանակների ...

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)