ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բարության ինքնաբուխ դրսևորում

Ապրիլի 4, 2018
Դպրոցական անցուդարձ

Զատիկի լավ նախապատրաստումը համարվում է բարեգործություն: Սուրբ տոնի նախաշեմին հատկապես արժեքավոր է այցելությունները հիվանդներին, միայնակ տարեցներին:
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ և Կապանի Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ այցելեցին Ձորք թաղամասում ապրող տարեցներին: 
Տատիկ պապիկների համար Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդն ավելի իմաստուն էր, քանի որ աշակերտներն էին նրանց ավետել Տեր Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը՝ «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԻԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»: 
Աշակերտները բերել էին նրանց սննդամթերք, քաղցրավենիք, նվիրեցին տոնական ու օրվա խորհուրդը կրող փոքրիկ նվերներ՝ մաղթելով առողջություն ու երկարակեցություն:
Աշակերտները խոստացան ամուր պահել կապը, մշտապես այցելել ծերերին, անհրաժեշտության դեպքում օգնել նրանց:
Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենն ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան