Հայաստանի երեք տարածաշրջանային քոլեջներում կներդրվի ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ: Այս համատեքստում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ու ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածինների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի իրականացման վերաբերյալ: Հուշագրով նախատեսվում է աջակցել ՀՀ ԿԳ նախարարությանը նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության, հետագայում նաև բարձրագույն կրթության համակարգերում մշակել և ներդնել համապատասխան ուսումնական մոդուլ:
Ծրագրի առաջնային նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը կատարել 2020 թվականի համար Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունները, որը ենթադրում է կրճատել հիդրոքլորֆտոր ածխածինների օգտագործումը տնտեսության մեջ: Հիմնական ենթաբաղադրիչն է՝ սառնարանային սարքավորումների արտազատման համակարգի գործունեության և միջին մասնագիտական կրթության համակարգում մասնագետների պատրաստման հզորությունների կատարելագործումը: Այդ նպատակով նախատեսվում է օզոնաանվտանգ տեխնիկական սարքավորումներ սպասարկող ճարտարագետի մասնագիտության ներդրում մասնագիտական կրթության համակարգում: Մեկնարկային փուլի համար ընտրվել են երեք տարածաշրջանային քոլեջներ, որոնք նոր մասնագիտությունների ներդրման համար ստանալու են տեխնիկական աջակցություն: Մասնավորապես, ՄԱԿ-ի աջակցությամբ հաստատությունները կստանան ուսումնական սարքավորումների հավաքածուներ՝ համապատասխան դասընթացներ կազմակերպելու և մասնագետներ պատրաստելու համար: Բացի այդ, հայկական կողմը կստանա օզոնաանվտանգ եղանակով տեխնիկայի սպասարկման 25 հավաքածու, որոնք կբաշխվեն համապատասխան ուսուցում անցած և մրցութային կարգով ընտրված մասնագետներին՝ տարբեր ոլորտներում չափիչ նպատակներով օգտագործելու համար:
Կարևորելով համագործակցությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդգծել է պետական և միջազգային կառույցների ուժերի մեկտեղումն ուսումնական նոր մոդուլի ներդրման գործում. «Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրվել են միջին մասնագիտական կրթական երեք հաստատություններ՝ Երևանի թիվ 2, Արմավիրի և Արարատի տարածաշրջանային քոլեջները, որտեղ կպատրաստվեն սառնարանային և օդորակման համակարգերի նոր վարպետներ: Ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների հիմնական հմտությունն օզոնաանվտանգ համակարգերի սպասարկումն է լինելու, որը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ մտահոգության առաջնային խնդիր է: Ժամանակի ընթացքում կրթության համակարգի և տնտեսության իրական հատվածի միջև որոշակի խզում է առաջացել՝ տարբեր պատճառներով: Աշխատաշուկայում մասնագիտական համապատասխան որակավորում չունեցող կադրերի առկայությունը պայմանավորված է նաև գործատուների ոչ հետևողական պահանջներով: Այս հուշագիրը, որին հետևելու է նոր մասնագիտության ներդրումը, կոնկրետ քայլ է այդ ուղղությամբ: Հետագայում մենք նպատակ ունենք վարպետ մասնագետների որակավորման պահանջին ավելի խստորեն մոտենալ»,- նշել է Վահրամ Մկրտչյանը: Անդրադառնալով ծրագրի համար ընտրված քոլեջներին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ Երևանի թիվ 2 տարածաշրջանային քոլեջում ներդրված է սառնարանային տնտեսություն՝ սոցիալական ձեռնարկության ծրագրով, որը կարող է արդյունավետ բազա հանդիսանալ սառնարանային և օդորակային համակարգերի մասնագետների պատրաստման համար: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ բնապահպանական բազմաթիվ ծրագրեր, որոնցից մեկն էլ «Հայաստանի հիդրոքլորֆտոր ածխածինների փուլային փոխարինում» 2-րդ փուլի ծրագիրն է, ունեն մասնակցային բաղադրիչ, որն ենթադրում է շահառու դարձնել նաև այլ գերատեսչությունների՝ հաշվի առնելով հարակից ոլորտների կարիքներն ու պահանջները. «Որոշել ենք թիրախավորել խնդիրները՝ լուծման գործընթացում ընդգրկելով մասնագետների, ովքեր իրենց աշխատանքային գործունեության բնույթից ելնելով ազդեցություն են ունենում օզոնային շերտի վրա:Այս մասնագետներին դիտարկելով հիմնական թիրախ՝ նպատակ ունենք նրանց մոտիվացնել օզոնային շերտի պահպանության հարցում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանն աջակցելու համար»,- նշել է բնապահպանության նախարարի տեղակալը:
Նշենք, որ հուշագրով կողմերը պարտավորվում են մշակել ուսումնական մոդուլներ ու համապատասխան ձեռնարկներ, աջակցել ընտրված ՄԿՈՒ, անհրաժեշտության դեպքում նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանը և տեխնիկական հագեցվածությանը, ապահովել ուսանողների համար ոլորտի վերաբերյալ կայուն գիտելիքների ու տեղեկատվության հասանելիությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…
․․․․
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ