ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևներ` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Ապրիլի 9, 2018
Պաշտոնական

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել ոլորտի մի խումբ փորձառու կին մանկավարժների համար: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը շնորհավորել  է կրթության ոլորտում աշխատող կանանց՝ շեշտելով, որ նրանք ստանձնել են մեծ պատասխանատվություն ներկայի և ապագայի համար. «Ժամանակակից երեխան դպրոց է մտնում նոր մտածողությամբ և նոր մոտեցումներով: Մանկավարժների աշխատանքն է նրանց նոր մտածողությունն ամրապնդել ազգային արմատներով՝ տալով նրանց Հայաստանի քաղաքացու արժեհամակարգ: Այս իրավամբ կարևոր աշխատանքի և նվիրումի համար շնորհակալ ենք ձեզ »,- նշել է Մ. Մկրտչյանը:

ԿԳ նախարարի տեղակալը տոնական օրվա առիթով  և կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի համար հանդիպմանը ներկա մանկավարժներին հանձնել է պարգևներ:

Մասնավորապես ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով» պարգևատրվել են ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Նառա Շահենի Մկրտչյանը,  ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Միշայի Թադևոսյանը և ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի Ռ. Եղոյանի անվան ավագ դպրոցի տնօրեն Նունե Արմենակի Դոլինյանը: ՀՀ ԿԳՆ պատվոգրի են արաժանացել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի Համազասպյանի անվան պետական քոլեջի դասախոս Անգին Վարդգեսի Արշակյանը,  Երևանի թիվ 125 հիմն. դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մկրտչի Բարսեղյանը, ՀՀ Արմավիրի մարզի Նորավանի միջն. դպրոցի կազմակերպիչ Ջուլիետա Պետրոսի Պետրոսյանը, ՀՀ Արարատի մարզի Զորակի Մ. Մելքոնյանի անվան միջն. դպրոցի ուսուցչուհի Մարգարիտ Արտաշեսի Տեր-Ղազարյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Մայիսի Գրիգորյանը:

Իսկ  ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Բելլա Ալբերտի Հունանյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Ռաֆիկի Ալեքսանյան,  ՀՀ Տավուշի մարզի Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոցի փոխտնօրեն Անահիտ Սեյրանի Ասրյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի փոխտնօրեն Գոհար Ռաֆիկի Սարխոշյանը արժանացել են ԿԳՆ շնորհակալագրի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)