ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի գիտելիքի ջահակիրները

Ապրիլի 9, 2018
Դպրոցական անցուդարձ

Կրթական գործընթացի բարելավման գործում հույժ կարևոր է առարկայական օլիմպիադաների դերը,այն խթանում է սովորողի մոտ ձգտելու,ամրապնդելու և գիտելիքները առավել կատարելագործելու ողջունելի մղումները:

2017-2018 ուսումնական տարում Աբովյանի Ա.Վանոյանի անվան թիվ 6 ավագ դպրոցի սաները ցուցաբերեցի ակտիվ ու արդյունավետ մասնակցություն առարկայական օլիմպիադաների ոլորտում՝ արձանագրելով ողջունելի ցուցանիշներ՝ տարբեր առարկաներից:Դպրոցի սաներից 23-ը, տարածքային փուլում զբաղեցնելով պատվավոր տեղեր,ստացան մարզային,իսկ ՆԶՊ առարկայից հանրապետական փուլերին մասնակցելու անցաթուղթ:

Մասնակիցներին ոգեշնչելու և խանդավառելու նպատակով դպրոցի տնօրինությունը նրանց շնորհեց շնորհակալագրեր:

Այս ամենը ողջունելի է, գովելի և պարտավորեցնող:

 

Դպրոցի տնօրինություն