Օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկը՝ սպորտի միջազգային օրը, մեծ շուքով նշվեց Մասիս քաղաքի հ3 հիմն. դպրոցում, որին հրավիրված էին Մասիս քաղաքի քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանը,
Մասիսի զարգացման կենտրոնի տնօրեն պրն Ս. Հովհաննիսյանը,Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ տեր քահանա Արարատ Օրդոյանը, ՀՖԿՍՊԻ մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Գ. Սարգսյանը, դասախոսներ, մարզիչներ, մարզասերներ։
Միջոցառման մեկնարկը սկսվեց մարզահրապարակում, որտեղ ՀՀ և օլիմպիական դրոշների բարձրացնելու պատիվը հանձնվեց այն սովորողներին, ովքեր ունեն մեծ հաջողություններ սպորտի բնագավառում։
Դպրոցի սաները հյուրերին ողջունեցին իրենց պարային կատարմամբ, այնուհետև ցուցադրվեցին սպորտային գեղեցիկ համարներ՝ գեղարվեստական մարմնամարզություն, բռնցքամարտ, ձյուդո, կարատե մարզաձևերից։
Ակնահաճո ցուցադրական համարներից հետո բոլոր դասարանները զբաղեցրին իրենց տարածքները և սկսեցին զբաղվել սպորտով։Մարզասեր հյուրերը ներկա գտնվեցին 1-ին և 2-րդ դասարանների շարժախաղերին, 3-րդ դասարանների սպորտլանդիային, 3-րդ, 4-րդ և 5-րդ դասարաններից ընտրված երեխաների շախմատի խաղին, 5֊րդ դասարանի հեռացատկին, հեծանվասպորտին, ձգումները մարզասարքի վրա ,հանդբոլին, 6֊րդ դասարանի շրջանաձև վոլեյբոլին ,ընդհանուր զարգացնող վարժությունների համալիրին, 7-րդ դասարանների թենիսին,8֊րդ և 9֊րդ դասարանների վոլեյբոլին,ֆուտբոլին և առողջարարական ֆիթնեսին։
Շրջայցի ժամանակ թենիսին մասնակից եղավ Դ. Համբարձումյանը, ով խաղաց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանի հետ։
Սպորտային միջոցառման փակմանը իր գեղեցիկ խոսքով շնորհավորեց դպրոցի տնօրեն Է. Մուրադյանը, որն իր մեջ կրում էր համերաշխության խորհուրդը և կոչ արեց բոլորին զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ ,որից հետո շնորհակալագիր հանձնեց քաղաքապետ պրն. Դ. Համբարձումյանին՝ դպրոցին մշտապես աջակցելու համար, ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Լ. Սողոմոնյանին պարգևատրեց պատվոգրով՝համադպրոցական միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր դասարաններին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…
Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…
<<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ