ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դիմավորենք թռչուններին

Ապրիլի 12, 2018
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանի աշակերտները դասղեկ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ թռչունների պահպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպեցին միջոցառում «ԴԻՄԱՎՈՐԵՆՔ ԹՌՉՈՒՆՆԵՐԻՆ» խորագրով: Օգտագործելով թռչունների մասին իրենց գիտելիքներն ու հնարամտությունը` աշակերտները ինքնատիպ թռչնաբներ, կերակրամաններ պատրաստեցին մեր քաղաքում բնադրող թռչունների համար:

Թռչնաբների պատրաստման համար աշակերտները օգտագործել էին տարբեր նյութեր` փայտ, մետաղե ձողեր, պլաստիկե տարաներ, տարբեր թափոններ: Նորարարական մոտեցումը խրախուսվեց բոլորի կողմից: Ճիշտ է, մարդը չի կարող թռչնի հմտությամբ բույն հյուսել, սակայն կարող է յուրահատուկ լուծումներով պատրաստել երկարաժամկետ բնադրման համար հարմար, տաք և ապահով կացարան, որը կպատսպարի թռչնին ցուրտ ձմռանը, կպաշտպանի նրան կենդանիների և գիշատիչ թռչունների հարձակումներից:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան